Celebrating the beauty of music and its limitless power, Music of Armenia (MoA) is breathing new life into the Armenian music legacy by rediscovering, preserving and promoting Armenian music and talent, while creating innovative collaborations and offering audiences outstanding concerts and festivals.
In October 2015, Music of Armenia launched its first festival – Yerevan Duduk Festival, which celebrates the legacy of duduk. Following the success of Yerevan Duduk Festival, Music of Armenia launched its second festival – Sayat Nova Festival in June 2016, which promotes Sayat Nova’s music and ashough culture in general. It was only natural that Music of Armenia would also launch a festival dedicated to Armenian sacred music, and in September 2016, Sharakan Festival was born, which took place at Tatev Monastery.
In 2018, MoA also launched Women’s Musical Month, an annual month-long celebration dedicated to Armenian female musicians and their music.
…..
Կարևորելով երաժշտության գեղեցկությունն ու նրա անսահման ուժը` «Մյուզիք օֆ Արմենիա»-ն նոր շունչ է հաղորդում հայկական երաժշտական ժառանգությանը` վերաբացահայտելով, պահպանելով և խթանելով հայկական երաժշտությունն ու գովերգելով հայ երաժիշտների տաղանդը: Միևնույն ժամանակ «Մյուզիք օֆ Արմենիա»-ն նպաստում է նորարար համագործակցությունների ստեղծմանը և հանդիսատեսին մատուցում է բացառիկ համերգային ծրագրեր ու փառատոններ:
2015 թ. հոկտեմբերին մեկնարկեց «Մյուզիք օֆ Արմենիա»-ի առաջին փառատոնը` Երեւանի Դուդուկի Փառատոնը (Yerevan Duduk Festival), որը փառաբանում է դուդուկի ժառանգությունը: Երեւանի Դուդուկի Փառատոնի հաջողությունից հետո
Music of Armenia-ն նախաձեռնեց իր երկրորդ` Սայաթ–Նովա Փառատոնը 2016 թ. հունիսին, որը նպաստում է Սայաթ–Նովայի երաժշտության եւ առհասարակ աշուղական մշակույթի տարածմանը: Բնական և սպասված էր, որ «Մյուզիք օֆ Արմենիա»-ն կհիմնի նաև հայկական հոգևոր երաժշտությանը նվիրված փառատոն, և 2016 թվականի սեպտեմբերին ծնվեց Շարական Փառատոնը, որը տեղի ունեցավ Տաթևի վանքում:
2018 թ.-ին «Մյուզիք օֆ Արմենիա»-ն նախաձեռնեց «Կանանց Երաժշտական Միամսյակը», ամենամյա մեկամսյա միջոցառում` նվիրված հայ կին երաժիշտներին եւ նրանց երաժշտությանը: