«Եվրատեսիլ-2016». երգն արդեն ընտրված է

Իվետա Մուկուչյան

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբն ընտրել է այն երգը, որը Իվետա Մուկուչյանը կներկայացնի «Եվրատեսիլ-2016»-ին: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից:

«Վերջին ամիսների ընթացքում ավելի քան 300 երգ ենք ստացել ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից և, իհարկե, Հայաստանից: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը բավականին բարդ ընտրություն է անցկացրել, որի արդյունքում առանձնացրել էր լավագույն 2 երգը՝ մեկը Շվեդիայից, մյուսը՝ Հայաստանից»,-ասել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ հավելելով, որ վերջնական երգն արդեն ընտրված է:

Երգն ու տեսահոլովակը կներկայացվի միասին:

Լիլիթ Մուրադյան | Armradio.am