Երիտասարդական նվագախումբը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Երիտասարդական նվագախումբը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Հունիսի 3-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ Ségur սրահում, կներկայացնի «Երիտասարդությունը՝ հանուն խաղաղության» խորագրով համերգային ծրագիրը։ 

Այսօր երիտասարդության դերը դառնում է ավելի ու ավելի կարևոր տարբեր ոլորտներում որոշումների կայացման հարցում: Երիտասարդները հավատացած են, որ խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու կարևորագույն գրավականը համամարդկային բարձր արժեքների վրա հիմնված նոր սերունդ կրթելն ու ստեղծագործելն է։ Եվ հունիսի 3-ի համերգով, օգտագործելով երաժշտության ուժը, երիտասարդ արվեստագետներն աշխարհին կհղեն խաղաղության ուղերձներ։ 

Համերգի ընթացքում հայկական երաժշտական դպրոցի նմուշները կներկայացնեն ոչ միայն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, այլև առաջատար խմբեր և արվեստագետներ մեր երկրից՝ «Կատուներ» ջազ խումբ, Նարեկ Հախնազարյան (թավջութակ), Մաքայել Ոսկանյան (թառ), երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններ, Գևորգ Դաբաղյան (դուդուկ), Նարեկ Կազազյան (քանոն)։  Համերգին կներկայացվեն Արամ Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Ալեքսանդր Հարությունյանի, Միխայիլ Թարիվերդիևի և այլոց ստեղծագործությունները։