Երաժշտական երեկո Լիլիթ Պիպոյանի հետ

Music of Armenia-ն սիրով տեղեկացնում է «Կանանց երաժշտական միամսյակի» մասին, որն իրենից ներկայացնում է հայ կին-երաժիշտներին և նրանց արվեստին նվիրված մեկ ամիս տևողությամբ ամենամյա ծրագիր:
«Կանանց երաժշտական միամսյակը» մեծարում է ողջ աշխարհով մեկ բնակվող հայ կին–երաժիշտներին` խթանելով իրենց արվեստը և քաջալերելով տաղանդավոր երաժիշտների հաջորդ սերունդը: «Կանանց երաժշտական միամսյակը» այսուհետ կդառնա ավանդական միջոցառում և հնարավորություն կտա մեր սիրելիների և մտերիմների հետ տոնել այն։
Ծրագիր`
Միացեք մեզ տոնելու կանանց միամսյակը գեղեցիկ երաժշտության ներքո։ Երեկոն նվիրված է Լիլիթ Պիպոյանին և իր ստեղծագործական արվեստին։
Լիլիթ Պիպոյանը բոլորիս քաջ ծանոթ է իր յուրահատուկ հեղինակային մշակույթով։ Պիպոյանի ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա։ Միջնադարյան աշխարհիկ երգերի հիման վրա ստեղծում է ժամանակակից նոր մեղեդիներ։
Մուտքն ազատ է։
Գրանցվել այստեղ
«Կանանց երաժշտական միամսյակ»-ը իրականացվում է Վաչե և Թամար Մանուկյանների և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ։