Վարդան Աճեմյանի «Հնչյունների սիմֆոնիա» ստեղծագործությունը՝ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Վարդան Աճեմյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները: Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի (գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստ), ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:

Երաժշտության ոլորտում Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանի  «Հնչյունի թատրոն» ստեղծագործությունը (գրված լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար) դարձել է պետական մրցանակի դափնեկիր:

Աղբյուրը՝ Composers.am