Տերտերյանի ժամանակը. Հայրավանքում մեկնարկում է կոմպոզիտորին նվիրված փառատոնը

Տերտերյանի ժամանակը. Հայրավանքում մեկնարկում է կոմպոզիտորին նվիրված փառատոնը

Ս. թ. հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տանը, անցկացվում է «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնը, որն իրականացվում է «Մշակույթ և ապագա» մշակույթի զարգացման և հանրահռչակման հիմնադրամի, ՌԴ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Տերտերյանի ժամանակը» փառատոնը հայ-ռուսական համատեղ նախագիծ է, որը նմանատիպ ձևաչափով իրականացվում է առաջին անգամ՝ միավորելով մշակույթի և արվեստի մի շարք ճյուղեր և ուղղություններ:

ՀՀ մշակույթի նախարարի խոսքով. «Ավետ Տերտերյանի երաժշտությունը չունի սահմաններ, սակայն ներքուստ այն ազգային երանգ ունի: Կարծում եմ` ժամանակն աշխատում է կոմպոզիտորի օգտին, և ժամանակի ընթացքում նրա ստեղծագործությունն առավել կճանաչվի ու կհանրահռչակվի»: Հասմիկ Պողոսյանի դիտարկմամբ` Տերտերյանին նվիրված փառատոնի գաղափարը վաղուց էր հասունացել. «Այսօր մենք գործ ունենք նոր ավանդույթի ներդրման հեր: Վստահ եմ, որ այս ծրագիրը, որը ներառում է բազմապիսի միջոցառումներ, կդառնա ավանդական»:

Ս. թ. հուլիսի 29-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում` «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը, «Մեդիա կոնգրես» ժուռնալիստների միության նախագահ Աշոտ Ջազոյանը, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:

Աղբյուրը՝ Mincult.am