«Music of Armenia»-ի կրթաթոշակային ծրագիր

«Music of Armenia»-ի կրթաթոշակային ծրագիր


«Music of Armenia»-ն ուրախ է հայտարարել «Կանանց երաժշտական միամսյակ»-ի կրթաթոշակի դրամաշնորհի դիմում հայտերի ընդունելության մասին։ Կրթաթոշակը կտրվի մեկ տաղանդավոր աղջկա։ Կրթաթոշակի դրամաշնորհը ֆինանսավորվում է «Secret Star Studio»-ի հիմնադիր, Գերմանաբնակ, 12 ամյա հայուհի Լինա Սամվելյանի կողմից։

Ընդհանուր դրույթները և պայմանները՝
Դրամաշնորհի մրցույթին կարող են մասկանցել Հայաստանում բնակվող աղջիկները, ովքեր 2020 թվականի մարտի 8-ի դրությամբ կլինեն մինչ 12 տարեկան։

Անվանակարգեր՝ 

Դասական երաժշտություն՝ գործիք կամ ձայն 

Ժողովրդական երաժշտություն՝ գործիք կամ ձայն

Պետք է ցուցաբերել բացառիկ ներուժ, աշխատանքային էթիկա և բնածին երաժշտական տաղանդ:
Լսումները կկատարվեն տեսաձայնագրության միջոցով:

Մասնակիցներից պահանջվում է ուղարկել ` 

1. Իրենց ընտրությամբ, իրենց ռեպերտուարից կամ երգացանկից երկու կատարում կենդանի և չմոնտաժված տեսանյութ ֆորմատով – որպես ֆայլ կամ բաց հղումով (YouTube)։ Կատարումը կարող է ուղեկցվել դաշնամուրով։ Ձայնագրությունների ընդհանուր տեւողությունը պետք է լինի 3-6 րոպե։ Ձայնագրությունների հղումները պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին։ Նամակագրության վերնագրում պարզորեն պետք է նշվի մասնակցի անունը, ազգանունը և տարիքը։

2. Մեկ պարբերությամբ ներկայացրե՛ք Ձեզ, Ձեր երաժշտական ձգտումները և երաժշտական կրթությունը։ 


3. Ծննդյան վկայականի սկան կամ պարզ նկարներ։ 


Տեսանյութերը, պահանջված տեղեկատվությունը և այլ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 31-ն է։ Վերջնաժամկետից հետո որևէ հայտ չի ընդունվի։


Ծրագրի արդյունքները կհայտարարվեն 2020 թվականի ապրիլի 7-ին «Կանանց երաժշտական միամսյակ»-ի փակման համերգի ժամանակ։