Միջազգային մրցույթից՝ մրցանակներով

Հայկ Տիգրանյան

Ս. թ. հունիսի 14-19-ը, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է Յազեպս Վիտոլսի անվան վոկալիստների 4-րդ միջազգային մրցույթը:

Մասնակից 9 երկրից՝ Լիտվա, Լատվիա, Լեհաստան, Հայաստան, Գերմանիա, Բելառուս, Նորվեգիա, Ուկրաինա, Ռուսաստան մրցույթում ներգրավված էին 26  մասնակից: Միջազգային մրցութային հանձնաժողովում ընդգրկված էին հեղինակավոր մասնագետներ` Նիկոլաս Պայնեն (Անգլիա), Օուտի Կահկոնեն (Ֆինլանդիա), Վլադիմիր Պրոդնիկովը (Lիտվա), Անդրիս Վեյսման (Լատվիա), Զիգրիդ Կրիգեր (Լատվիա):

Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկված էին 9 մասնակից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Տիգրանյանը /բաս/ արժանացել է երրորդ մրցանակի:

Հատուկ մրցանակների են արժանացել երիտասարդ երգիչներ Տիգրան Օհանյանը /տենոր/ և Քրիստինե Սաֆարյանը /սոպրանո/: Իսկ «Լավագույն կոնցերտմայստեր» հատուկ մրցանակը ստացել է դաշնակահար Ելենա Վարդազարյանը:

Աղբյուրը՝ Mincult.am