Մի մնացեք տանը լռության մեջ, միացեք «Կարանտին» համույթին

«Կարանտին» համույթ


Մի մնացեք տանը լռության մեջ, միացեք «Կարանտին» համույթին և ունեցեք հնարավորություն զարգանալ և նոր կապեր ու համագործակցություններ ձեռք բերել:

Եթե Դուք երաժիշտ եք և երաժշտական ​​գործիք եք նվագում, ապա դիմեք ՝ դառնալու «Կարանտին» համույթի անդամ և բոլորովին նոր ու հետաքրքիր նախագծի մի մաս:

Ուղարկեք մեզ ձեր կատարումների կարճ տեսահոլովակները տանը կամ համերգասրահում (մենակատար), որպեսզի հնարավորություն ունենաք նախագծում ընդգրկվելու:

Համույթի բոլոր անդամների հաստատումից հետո նրանց կառաջադրվի որպես հանձնարարություն կատարել մեկ ստեղծագործություն՝ հայ կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաևի ստեղծագործություններից: Համույթի անդամները պետք է ձայնագրությունները ուղարկեն «Music of Armenia»-ի ստորև նշված էլ. հասցեին: Ստացված տեսանյութերից կպատրաստվի կոլաժ տեսահոլովակ:

Որպես նախագծի մաս, «Music of Armenia»-ն կհայտարարի պրոդյուսերների մրցույթ, որի արդյունքում հաղթող պրոդյուսերը կաշխատի ստեղծագործության վրա՝ վերջինիս ժամանակակից երանգ տալով: Կարանտինի ավարտից հետո կկազմակերպվի ստեղծագործության պրոֆեսիոնալ ձայնագրությունը, ինչպես նաև կնկարահանվի և կպատրաստվի պրոֆեսիոնալ ​​տեսահոլովակ: Նախագիծը կեզրափակվի «Կարանտին» համույթի կենդանի երաժշտության համերգով:

«Կարանտին» համույթը խրախուսում է նոր համագործակցություններ: Հուսով ենք, որ սա կհանգեցնի տարբեր մոտեցումների և մեթոդների ավելի լավ ընկալմանը ` հետագա զարգացման հնարավորություններ ստեղծելու նպատակով:

Ընդհանուր պայմանները`
«Կարանտին» համույթի անդամ դառնալու համար ուղարկել
• Ձեր ընտրությամբ, ձեր ռեպերտուարից մեկ կենդան կատարում տեսանյութի ֆորմատով – որպես ֆայլ կամ բաց հղումով (YouTube)։ 
• Կարճ կենսագրություն և սոցիալական մեդիա հղումներ:
• Անհրաժեշտ գործիքներ` ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, կլարնետ, ֆլեյտա, օբո, ֆագոտ, գալարափող։
• Երաժիշտները պետք է բնակվեն Հայաստանում կամ նախագծի իրականացման ընթացքում և շրջանում գտնվեն Հայաստանում:

Կարևոր ժամկետներ.
Վերջնաժամկետ ՝ 2020 թվականի ապրիլի 30-ը
Ծրագրի մեկնարկը ՝ 2020 թվականի մայիս

Ինչպես դիմել.
Դիմելու համար հայտերը ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեով մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը: Վերջնաժամկետից հետո որևէ հայտ չի ընդունվի։


.....
Նախագիծը ֆինանսապես աջակցվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից: