Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։

Կառուցվել է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի հիման վրա։ Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին։ Բացման կապակցությամբ ՀՀ Նախագահը պատվավոր հյուրերի գրքում գրառում է արել՝: 

Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն։ Կառույցի շրջանակում գործելու են գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։

Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական-տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրության մեջ։

Սրահներ
• Առաջին սրահ՝ «Ժամանակագրություն» սրահում ներկայացված է Կոմիտասի կենսագրությունը։
• Երկրորդ սրահ՝ «Կոմիտասը և իր ժամանակակիցները» սրահում՝ բոլոր այն ճանապարհները, որոնցով անցել է Կոմիտասը՝ ժամանակի գիտական միտքն ու հոգևոր արժեքները կրող անհատականությունների հետ։
• Երրորդ սրահ՝ «Կոմիտասի միտքը» սրահում ներկայացված են Կոմիտասի աշխատությունները, անձնական օգտագործման իրերը, վկայականները։
• Չորրորդ սրահ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը» սրահում ներկայացված են Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիների նրա նոտագրության դրվագները։
• Հինգերորդ սրահ՝«Կոմպոզիտոր Կոմիտասը» սրահում՝ նրա ստեղծագործությունները՝ հեղինակային մեղեդիները։
• Վեցերորդ սրահ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը» սրահում ներկայացված է հայ եկեղեցական երաժշտությունը, որը Վարդապետի ողջ գործունեության էական մասն է կազմում։
• Յոթերորդ սրահ՝ «Կոմիտասի ելույթները» սրահում ներկայացված է մեծ երգահանի, որպես հայ երգի քարոզչի գործունեությունը՝ համերգներն ու դասախոսությունները, որոնցով հանդես է եկել Փարիզում, Լոզանում, Ալեքսանդրիայում,Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում և այլուր։
• Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո». այստեղ շարժանկարի ժապավենի նման անցնում է Կոմիտասի կյանքը։ Կյանքն անցավ, բայց գործը մնաց…

Photos