Խաչիկ Սահակյան
Խաչիկ Սահակյան
Genre:
Jazz
Ծնվել է 1965թ. մարտի 3-ին, Երևանում: Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 8-րդ դասարանից ուսումնասիրել է կոմպոզիտորական արվեստը Էդուարդ Բաղդասարյանի ղեկավարությամբ:
1980թ-ից մասնակցել է տարբեր ջազային համերգների և փառատոնների տարբեր երաժշտախմբերի հետ: Առաջին լուրջ ջազային քայլերը կատարել է սաքսաֆոնահարների կվինտետի հետ (ղեկավար` Էդուարդ Բախչինյան): 1983թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին (դասախոս` Էդվարդ Միրզոյան):
1984թ-ից սաքսաֆոնահար Արմեն Հյուսնունցի հետ ստեղծել է «Time Report Ethnic jazz band» ջազային կվարտետը: 1993-94թթ հանդիսացել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի երաժշտական ղեկավարը:
1998թ-ից համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում` Գերմանիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Վրաստան, Շվեյցարիա և այլն: 2008թ. ընկերների հետ ստեղծել է նոր նախագիծ` «Reprise» անվանումով:
Գործիքավորել և համերգներով մասնակցել է Հայաստանի և արտասահմանի տարբեր ժանրերի երգիչների ու երաժիշտների հետ` Լևոն Մալխասյան, Ռուբեն Հախվերդյան, Ռոբերտ Մլքեյան, Արսեն Սաֆարյան, Հայկ Մանարյան, Արման Հովհաննիսյան, Ֆեյրուզ Ռահբանի, Աղվան Պապոյան և այլն:
Երկար ժամանակ համագործակցել է երգահան Հայկ Մանարյանի հետ, ում հետ հեղինակել է բազմաթիվ նախագծեր, այդ թվում` «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի երաժշտությունը: Նրա երաժշտությամբ ստեղծված ներկայացումները բեմադրվել են տարբեր երկրներում` Ֆրանսիա, Մալայզիա: «Time Report» խմբով հեղինակել է 4 ձայներիզ և 1 ձայներիզ «Reprise» խմբով: