Հոբելյանական համերգ՝ նվիրված Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 90-ամյակին

Օֆելյա Համբարձումյան

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հունիսի 26-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 90-ամյակին նվիրված՝ «Հայ երգի թագուհի» խորագրով հանդիսությունը:

Հոբելյանական երեկոյին ելույթ կունենան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղ. ղեկավար Ն. Դավթյան /Կոմիտաս, Վաղարշապատի պար, «Բարեկամություն» Հայաստանի պարավեստի պետական համույթը՝ գեղ. ղեկավար Ն. Մեհրաբյան /Սայաթ-Նովա, Աշխարհումս ախ չիմ քաշիլ, Աննա Մայիլյանը «Ալագյազ», «Խնկի ծառ», Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը՝ գեղ. ղեկավար Վ. Հայրապետյան «Ծննդյան երգ», Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղ. ղեկավար Կ. Դուրգարյան, մենակատար՝ Նունե Բադալյան /Շերամ, «Հերոս Անդրանիկ», Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը՝ գեղ. ղեկավար Ժ. Ալթունյան, Հ. Բադալյան, «Սարերի հովին մեռնեմ», Հայաստանի պարի պետական անսամբլը՝ գլխավոր պարուսույց Ա. Կարապետյան, Խ. Ավետիսյան, «Կակաչներ», «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը՝ գեղ. ղեկավար Թ. Պողոսյան, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության Էստրադային և սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղ. ղեկավար Ե. Երզնկյան, մենակատար՝ Ռ. Մկրտչյան, Խ. Ավետիսյան, «Սիրո երգ», «Հոգու և պարի թատրոնը»՝ գեղ. ղեկավար Ս. Դևոյան Մոկաց հարսներ, Հայաստանի Հանրային ռադիոյի Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը՝ գեղ. ղեկավար և մենակատար Ռ. Մաթևոսյան, Տաթևիկ Հովհաննիսյանը և Վահագն Հայրապետյանը «Ջազային մանրանվագներ»:

Երեկոյի ընթացքում էկրանին կներկայացվի հատվածներ երգչուհու համերգային կատարումներից, ինչպես նաև անվանի արվեստագետների՝  Հ.  Հովհաննիսյանի, Հ. Չեքիջյանի, Վ. Բալյանի, Ա. Սարյանի, Է. Միրզոյանի, Ն. Շլեփչյանի և Ա. Ամիրյանի  խոսքը հոբելյարի մասին: Ռեժիսոր՝ Ա. Մանուկյան, ծրագրավար՝ Ա. Ամիրյան:

Աղբյուրը՝ Mincult.am