Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում և Գերմանիայում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում և Գերմանիայում:

Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ս. թ. նոյեմբերի 29-ին ելույթ կունենա Վարշավայի «Sala Koncertowa», իսկ դեկտեմբերի 2-ին և 3-ին Լյուդվիգսհաֆենի «Basf Feierabendhaus» համերգասրահներում:

Լեհաստանում կայանալիք համերգի ծրագրում. Ն. Ռիմսկի-Կորսակով՝ «Իսպանական Կապրիչիո», Ա. Խաչատրյան՝  Ջութակի կոնցերտ, Պ. Չայկովսկի՝  Սիմֆոնիա թիվ 1, մենակատար՝ Անուշ Նիկողոսյան (ջութակ):

Գերմանիայում կայանալիք համերգի ծրագրում. Ֆ. Շոպեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, Պ. Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 6 «Պաթետիկական», մենակատար՝  Սոֆիա Պաչինի (դաշնամուր): 

Համերգները նվիրվում են նվագախմբի հիմնադրման 90-ամյակին: