Համերգ` նվիրված Ստեփան Շաքարյանի ծննդյան 80-ամյակին

Համերգ` նվիրված Ստեփան Շաքարյանի ծննդյան 80-ամյակին

Ս. թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանի հոբելյանական երեկոն:

Համերգի ընթացքում կհնչեն Ստեփան Շաքարյանի և այլ կոմպոզիտորների ջազային ստեղծագործություններ և մշակումներ` հոբելյարի, Հայաստանի էստրադային ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ա. Հյուսնունց, հանրապետության ճանաչված ջազ-երաժիշտների և խմբերի մասնակցությամբ: