Գուսան Աշոտին նվիրված աշուղական երգի փառատոն

Music of Armenia-ն սիրով տեղեկացնում է Գուսան Աշոտին նվիրված աշուղական երգի փառատոնի մասին, որն իրենից ներկայացնում է Գուսան Աշոտի արվեստին և երաժշտական ժառանգությանը նվիրված փառատոն:
Ծրագիր`
16:00 ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ
Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն
18:00 ՀԱՄԵՐԳ
Գորիսի պետական դրամատիկական թատրոն
Ելույթ կունենան.
ԿԱԹԻԼ
Հյուր. Տաթև Հակոբյան
Փառատոնի շրջանակներում Music of Armenia-ն նաև հայտարարւմ է երկու մրցույթ.
Մրցույթ մեկ | մրցանակ - քամանչա
Music of Armenia-ն հայտարարում է մրցույթ երիտասարդ երաժիշտների համար։ Մրցույթը հաղթող երաժիշտը կստանա հատուկ իր համար պատրաստված քամանչա։
Հավելյալ տեղեկատվություն:՝
.....
Մրցույթ երկու | մրցանակ - տեսահոլովակ
Music of Armenia հայտարարում է մրցույթ հայ երաժիշտների համար։ Մրցույթը հաղթող երաժիշտը կամ խումբը կստանա անվճար տեսահոլովակ։
Հավելյալ տեղեկատվություն:՝
.....
Մուտքն անվճար է
Տեղեկատվություն՝ 028424096
Էլ հասցե՝ [email protected]
Փառատոնը իրականացվում է ՀՀ Մշակույթի Նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Փառատոնը տեղի կունենա Գորիս քաղաքում, որը հայտարարվել է 2018 թ.-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: