Դասական երաժշտության երեկո «Օտրի տրիոյի» հետ

Music of Armenia-ն սիրով տեղեկացնում է «Կանանց երաժշտական միամսյակ»-ի մասին, որն իրենից ներկայացնում է հայ կին-երաժիշտներին և նրանց արվեստին նվիրված մեկ ամիս տևողությամբ ամենամյա ծրագիր:
«Կանանց երաժշտական միամսյակ»-ը մեծարում է ողջ աշխարհով մեկ բնակվող հայ կին–երաժիշտներին` խթանելով իրենց արվեստը և քաջալերելով տաղանդավոր երաժիշտների հաջորդ սերունդը: «Կանանց երաժշտական միամսյակ»-ը այսուհետ կդառնա ավանդական միջոցառում և հնարավորություն կտա մեր սիրելիների և մտերիմների հետ տոնել այն։
Ծրագիր`
«Կանանց երաժշտական միամսյակը» կամփոփվի ապրիլի 7-ին Դիլիջանի միջազգային դպրոցում «Օտրի տրիոյ»-ի համերգային ելույթով։ «Օտրի տրիո»-ն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլի երաժիշտներից բաղկացած կամերային անսամբլներից մեկն է հանդիսանում:
«Օտրի տրիոյ»-ի երաժիշտները հանդիսանում են միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ՝ Ռուզաննա Թովմասյան ֆլեյտա, Անժելա Հովհաննիսյան ջութակ, Արևիկ Կոսյան ալտ: Ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների՝ այս կազմը ներկայացնում է դասական տրիոյի նոր, այլընտրանքային տարբերակ՝ կազմված փողային և լարային գործիքներից: Երաժշտական գործիքների անսովոր համադրությունը տրիոյի միջոցով հաղորդում է յուրատեսակ, գեղեցիկ և հարուստ հնչողություն:
Միացեք մեզ տոնելու ապրիլի 7-ը գարնանային Դիլիջանում։
Մուտքն անվճար է։
Գրանցվել այստեղ
«Կանանց երաժշտական միամսյակ»-ը իրականացվում է Վաչե և Թամար Մանուկյանների և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ։