Այսօր Հենրիկ Ալավերդյանի ծննդյան օրն է

Հենրիկ Ալավերդյան

Հենրիկ Ալավերդյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1959թ-ից աշխատել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում` որպես մեներգիչ: Դերերգերից եղել են` Նադիր շահ` Սպենդիարյանի «Ալմաստ», Դավիթ Բեկ` Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Արշակ` Չուխաճյանի «Արշակ Բ», Դոն Բազիլիո` Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Լեպորելլո` Մոցարտի «Դոն ժուան» և այլն:

1979թ-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում` «Հրդեհ», «Օտար խաղեր», «Խոշոր շահում» և այլն: 1984թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1989թ. Լոս Անջելեսում, արդեն վատառողջ, վերջին անգամ է բարձրացել բեմ և երգել Տիգրանյանի «Անուշ» օպերան: Մահացել է Լոս Անջելեսում: