Այսօր Անժելա Աթաբեկյանի ծննդյան օրն է

Անժելա Աթաբեկյան

1955թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1983թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

1956-93թթ եղել է ՀՀ Հեռուստառադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի մենակատար: 1959 -2000թթ դասավանդել է Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանում, 1983թ-ից, միաժամանակ` Երևանի կոնսերվատորիայում (2003թ-ից` պրոֆեսոր):

Կազմել և խմբագրել է 2 ժողովրդական, մեթոդաբանական ձեռնարկներ և այլն: 1972թ-ից գործում է նրա հիմնադրած «Աթաբեկյան քույրեր» վոկալ-գործիքային անսամբլը:

Արժանացել է մի շարք մրցանակների տարբեր մրցույթների և փառատոների ժամանակ` 1 հանրապետականոսկե մեդալ (1957թ.), համամիութենական 1-ին կարգի դիպլոմ (1957թ.), էստրադայի արտիստների համամիութենական մրցույթի դափնեկիր (1958թ.):

1986թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: