Արամ Թալալյան
Արամ Թալալյան
Genre:
Classical
Թավջութակահար Գերոնտի Թալալյանի որդին է: 1995թ. ավարտել է ԱՄՆ Յեյլի համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան, որպես թավջութակահար, և վերադարձել Հայաստան: 1997թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
1998թ-ից ղեկավարում է հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախումբը: Որպես դիրիժոր ղեկավարել է «Traveling Notes», «Melodies of Piece» միջազգային փառատոների սիմֆոնիկ նվագախմբերը և Զապորոժիեյի ակադեմիկ սիմֆոնիկ նվագախումբը: 2000-09թթ հանդիսացել է Կոմիտասի անվան կվարտետի թավջութակահարը:
Հանդես է եկել այնպիսի նշանավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Քլոդ Ֆրանկը, Յո Յո Ման, Վլադիմիր Սպիվակովը, Յապ Շրյոդերը, Դիմուտ Պոպպենը, Ջեսսի Լեվինը, Քրիստոֆեր Սթեմբրիջը, Էմին Խաչատուրյանը, Լևոն Չիլինկիրյանը և այլք: Եղել է հայ և արտասահմանյան կոմպոզիտորների թավջութակի, կամերային և նվագախմբային մի քանի տասնյակ ստեղծագործությունների նախաձեռնողն ու առաջին կատարողը:
Պարբերաբար հանդես է եկել ԱՊՀ-ի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրներում: Հանդիսանում է «Երևանյան Բարոկ փառատոնի», «Ալտի-թավջութակի փառատոնի» գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիրը: 2009թ. դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի հետ հիմնադրել է «Արս Լունգա» դուետը: Արժանացել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկրի, 2009թ.` ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: