Արմենուհի Սեյրանյան
Արմենուհի Սեյրանյան
Արմենուհի Սեյրանյան, հայ օպերային երգչուհի (սոպրանո)։ ՀՀ վաստակավոր արտիստ (2015):
Ավարտել է Երևանի թիվ 17 երաժշտական դպրոցը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և կոնսերվատորիայի ասպիրանտուրան:
1996 թվականից աշխատում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 1998 թվականից դասավանդում է նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ 2009 թվականից՝ դոցենտ։
Հանդիսանում է նաև «Շարական» անսամբլի մենակատարը (գեղարվեստական ղեկավար՝ Դանիել Երաժիշտ), որի հետ ելույթներ է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Վեհափառ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Արարատ» երգի միակ կատարողն է։ Համագործակցել է Ազգային օպերայի կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի, Հայաստանի ռադիոյի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ֆրանսիական «Գզերեմիա» անսամբլի և արտասահմանյան մի շարք մենակատարների հետ:
Ձայնագրվել է Իրանում նկարահանված «Սուրբ կույս Մարիամ» ֆիլմում: Համագործակցել է ժամանակակից կոմպոզիտորներ Արամ Սաթյանի, Տիգրան Մանսուրյանի, Վարդ Մանուկյանի, Աշոտ Բաբայանի և այլոց հետ: Ձայնագրել է հոգևոր երգերի 3 լազերային սկավառակ, որոնցից մեկը 1996 թվականին թողարկել է Celestial Harmonies ֆիրման ԱՄՆ-ում: Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում ունի շուրջ քառասուն ձայնագրություններ։
Մենահամերգներով շրջագայել է Իտալիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Սլովենիայում, Սիրիայում, Հնդկաստանում, Վրաստանում, Կորեայում, Սիրիայում, Արցախում և այլ երկրներում: