Արամ Մերանգուլյան
Արամ Մերանգուլյան
Արամ Մերանգուլյան (1902, հունիսի 8, Չանանաբ, Նախիջևան - 1967, նոյեմբերի 17, Երևան), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, թառահար, մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1959)։ Ծնվել է Գողթն գավառի Ցղնա գյուղում:
1922-1926 թվականներին ղեկավարել է մի քանի ինքնագործ երաժշտական խմբեր: 1926-1928 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայում (թառի դասատու՝ Ս․ Օգանեզաշվիլի) և 1937-1942 թվականներին (ստեղծագործություն, դասատու՝ Վարդգես Տալյան)։
1927 թվականին կազմակերպել և մինչև 1967 թվականը ղեկավարել է ՀԽՍՀ հեռուսաաաեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը (1967թվականից՝ Մերանգուլյանի անվան)։
1931-1933 թվականներին կոնսերվատորիայում, ապա 7 տարի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդել է ժողովրդական գործիքների դասարանում։ Վոկալ՝ «Խաչատուր Աբովյան» (խոսք՝ Սարմենի), «Լեռներ հայրենի» (խոսք՝ Վ․ Արամունու), Հովհաննես Շիրազի «Սիամանթո և Խաջեզարե» պոեմի համար գրված՝ «Դու ինձ համար», «Ա՜յ գառներ», «Երազիս մեջ», «Ա՜յ աղբյուր» և այլ երգեր] և գործիքային (քառամաս «Պարային սյուիտ», «Հարսանեկան պար», «Վարդերով պար», «Անահիտ» պար և այլն) ստեղծագործություններով, ինչպես և ժող․ երգերի ու պարեղանակների բազմաթիվ մշակումներով նպաստել է հայկական երաժշտության՝ այդ ասպարեզում այժմ տիրապետող ոճի ձևավորմանը։
Գրել է նաև «Սայաթ-Նովա» հեռուստատեսային ֆիլմի երաժշտությունը։ Մերանգուլյանը թառի նվագի իր սկզբունքներն ու փորձը շարադրել է հատուկ ձեռնարկում (անտիպ)։ Նրա որոշ գործեր հրատարակվել են առանձին, իսկ 1972 թվականին նաև մի ժողովածուով։ Իր անսամբլով մասնակցել է հայ արվեստի մոսկովյան 2 տասնօրյակներին (1939թ, 1956թ)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» 2 շքանշանով։