Ստեփան Բաբաթորոսյան
Ստեփան Բաբաթորոսյան
Ծնվել է 06.02.1957թ.-ին, Երևանում:
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ ՝ 1982թ.-ից
Կրթություն
1976թ-ին ավարտելով Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանը, ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ֆակուլտետը` ԽՍՀՄ ժող. արտիստ, պրոֆեսոր Գրիգոր Եղիազարյանի դասարանը, որն ավարտել է 1981թ.-ին:
1985թ.-ին ավարտել է ասպիրանտուրան նույն պրոֆեսորի մոտ:
Աշխատանքային գործունեություն
1983թ.-ից – 2006թ. աշխատել է Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի ստեղծագործական դասարանում:
1987թ.-1989թ. դասախոսել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում:
1996թ.-1999թ. ՀՀՊՆ-ում աշխատել է որպես «Զինուժ» ծրագրի և «Ասպար» ռադիոհաղորդման երաժշտական խմբագիր:
1998թ.-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնում` 2006թ.-ից դոցենտ:
1991թ.-ից առ այսօր աշխատում է «Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում», որպես տեսական առարկաների դասախոս:
«Երաժշտական Հայաստան» ամսագրում հանդես է գալիս գիտական հոդվածներով:
Հ.Հ. Նախագահին կից հանրային խորհրդի «Մշակութային արժեքների պահպանման» հանձնաժողովի, Հայաստանի «Երկրապահ Կամավորականների» միության անդամ է: Հ.Հ. կոմպոզիտորնեի և երաժշտագետների միության վարչության և նույն միության «Խմբերգային և մանկապատանեկան երաժշտության» հանձնաժողովի նախագահն է: