Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ

Սիրելի ընկերներ և «Մյուզիք օֆ Արմենիա»-ի աջակիցներ,

2017 թվականի այս եզրափակիչ նամակով ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, հովանավորներին, նվիրատուներին, խորհրդի անդամներին, երաժիշտներին եւ աջակիցներին: Սա մի հիանալի տարի էր` լի մեր կազմակերպած նախագծերով Հայաստանում, Թուրքիայում (Ստամբուլ) և Վրաստանում (Թբիլիսի):

Մենք իսկապես երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր կիսել են մեզ հետ մեր տեսլականը Հայաստանի զարգացման վերաբերյալ և ովքեր թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն ներգրավվել են «ՄօԱ»-ի միջոցառումներին:

Հրաժեշտ տալով 2017 թվականին` «Մյուզիք օֆ Արմենիա»-ն արդեն անհամբեր սպասում է մի քանի նոր նախագծերի իրականացմանը 2018-ում:

«Մյուզիք օֆ Արմենիա»-ի ողջ անձնակազմի կողմից` մաղթում ենք բոլորիդ ուրախ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ: