Սերգեյ Աղաջանյան
Սերգեյ Աղաջանյան
Սերգեյ Աղաջանյան (սեպտեմբերի 1, 1929 թ. - հունվարի 9, 2005 թ.) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ջութակահար, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Պրոկոֆևի անվան միջազգային մրցույթի դափնեկիր (1-ին տեղ), հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։
1937 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Թեհրան, որտեղ էլ որ Սերգեյ Աղաջանյանը տեղի "Քյուշեշ-Դավթյան" հայկական դպրոցում ստացել է նախնական կրթություն։ Հայտնի երաժիշտ Աշոտ Պատմագրյանի առաջարկով 1949 թ.-ին Աղաջանյանը ընդունվել և ավարտել է Թեհրանի պետական կոնսերվատորիան՝ Սերգեյ Խուցիևի ջութակի դասարանը։ 1950 թ.-ին հանդես է եկել մենահամերգով և առաջինը Թեհրանում կատարել է Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։ Հետագայում Վենյավսկու գործերով հանդես է եկել Թեհրանի սինֆոնիկ նվագախմբում որպես մենակատար։
1953 թ.-ին Աղաջանյանը տեղափոխվել է իր հայրենիք՝ Հայաստան։ Երևանում նա ընդունվել և ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ նախ պրոֆեսոր Շամշյանի ջութակի դասարանը (1952 թ.) այնուհետև պրոֆեսոր Է. Միրզոյանի կոմպոզիացիայի դասարանը (1975 թ.)։ 1975 թ.-ին Աղաջանյանը դարձել է կոմպոզիտորների միության անդամ։
1964 թ.-ին Աղաջանյանը հրավիրվել է Պոլիտեխնիկ ինսիտուտ, որպես ինստիտուտի կամերային նվագախումբի ղեկավար։ Այդ նվագախումբը եղել է իր տեսակի մեջ առաջինը և միակը։ 30 տարվա ընթացքում նվագախումբը Աղաջանյանի գլխավորությամբ արժանացել է 5 ոսկե մեդալի և բազմաթիվ պատվավոր մրցանակների։
1983 թ.-ին ստացել է դոցենտի իսկ 1987 թ.-ին՝ պրոֆեսորի կոչում։ 1985 թ.-ին Աղաջանյանը ստացել է Հայաստանի վաստակավոր գործիչի կոչում։ 1999 թ.-ին Սանկտ-Պետերբուրգում Աղաջանյանի՝ թավջութակի համար գրված «Մենախոսություն» սոնատ-ֆանտազիան արժանացել է Պրակոֆևի անվան 3-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակի։
Աղաջանյանի ստեղծագործությունները բազմաժանր են. վոկալ գործեր, գործեր կամերային նվագախմբի համար, կամերային նվագախմբի պոլիմոնոդիաներ, բազմաթիվ խմբերգային գործեր, սոնատներ ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար, խմբերգային կանտատա սինֆոնիկ նվագախմբի համար և այլն։