«Սայաթ-Նովա» փառատոնը մեկնարկեց Թբիլիսիում եւ ավարտվեց Երեւանում

«Սայաթ-Նովա» փառատոն

Այս տարի «Սայաթ-Նովա» փառատոնը տեղի ունեցավ հունիսի 16-18-ը: Այն մեկնարկեց Թբիլիսիում եւ ավարտվեց Երեւանում: Երեք օրերի ընթացքում Սայաթ-Նովայի աշուղական եւ բանաստեղծական մշակույթը սիրող ու գնահատող հայ եւ վրացի երաժշտասերները հնարավորություն ունեցան վայելելու որակյալ երաժշտություն: Ի դեպ այս տարի «Սայաթ-Նովա» փառատոնը նշանավովեց նաեւ մեծ աշուղի 305 ամյակով:

Հայ երաժիշտները հյուրընկալվեցին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Այնտեղ հայ եւ վրացի երաժիշտները ներկայացրեցին Սայաթ-Նովայի ու աշուղական երաժշտությունը ոչ միայն անհատական կատարումների այլեւ համարտեղ աշխատանքի միջոցով:

Փառատոնի գործընկերներն էին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությանը (GIZ), Մետաքսի ճանապարհ հյուրանոցը, «Մեգերյան Կարպետ» ընկերությունը, Ֆաբրիկա հյուրանոցը, Թբիլիսի և gg taxi-ն:

IDeA հիմնադրամի աջակցությամբ փառատոնն անցկացվեց Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում, որը վերականգնումից հետո վերաբացվել է 2015թ-ի հոկտեմբերին։

«Սայաթ-Նովա» փառատոնն այս տարի տեղի ունեցավ երկրորդ անգամ ու եւս մեկ անգամ միավոեց մեծ բանաստեղծի եւ աշուղի արվեստը գնահատողներին: Փառատոնը օգնում է վերհիշել ու վերագնահատել հայկական երաժշտության ունեցած ու տարիների ընթացքում մեզ հասած հարուստ ժառանգությունը: