«Music of Armenia»-ի կրթաթոշակային ծրագիր 2022

«Music of Armenia»-ի կրթաթոշակային ծրագիր 2022


«Music of Armenia»-ն ուրախ է հայտարարել «Կանանց երաժշտական միամսյակ»-ի կրթաթոշակի դրամաշնորհի դիմում հայտերի ընդունելության մասին։ Կրթաթոշակը կտրվի երկու տաղանդավոր աղջիկների։

Անվանական երկու կրթաթոշակները կտրվեն երկու ուսանողուհիների։

…..

Ընդհանուր դրույթները և պայմանները՝



Դրամաշնորհի մրցույթին կարող են մասկանցել Հայաստանում բնակվող աղջիկները, ովքեր 2022 թվականի մարտի 8-ի դրությամբ կլինեն 9 - 13 տարեկան։

Անվանակարգեր՝ 


Դասական երաժշտություն՝ գործիք կամ ձայն 


Ժողովրդական երաժշտություն՝ գործիք կամ ձայն

Պետք է ցուցաբերել բացառիկ ներուժ, աշխատանքային էթիկա և բնածին երաժշտական տաղանդ: Լսումները կկատարվեն տեսաձայնագրության միջոցով:

Մասնակիցներից պահանջվում է ուղարկել ` 


1. Իրենց ընտրությամբ, իրենց ռեպերտուարից կամ երգացանկից երկու կատարում կենդանի և չմոնտաժված տեսանյութ ֆորմատով – որպես հղումով (YouTube)։ Կատարումը կարող է ուղեկցվել դաշնամուրով։ Ձայնագրությունների ընդհանուր տեւողությունը պետք է լինի 3-6 րոպե։ Ձայնագրությունների հղումները պետք է ուղարկել musicofarmenia@gmail.com էլ. հասցեին։ Նամակագրության վերնագրում պարզորեն պետք է նշվի մասնակցի անունը, ազգանունը և տարիքը։

2. Մեկ պարբերությամբ ներկայացրե՛ք Ձեզ, Ձեր երաժշտական ձգտումները և երաժշտական կրթությունը։ 


3. Ծննդյան վկայականի սկան կամ պարզ նկարներ։ 


Տեսանյութերը, պահանջված տեղեկատվությունը և այլ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 31-ն է։ Վերջնաժամկետից հետո որևէ հայտ չի ընդունվի։


Հայտերի արդյունքները կհայտարարվեն 2022 թվականի ապրիլի 7-ին:

Կթաթոշակը կտրվի լուսահոգի Սիմոն Մովսիսյանի անունից, նրա վառ հիշատակի համար։ Պարոն Մովսիսյանը («Կանանց երաժշտական միամսյակ»-ի հիմնադրի՝ Հասմիկ Մովսիսյանի, հայրը) աղջիկների ուսման մեծ ջատագովներից էր և հավատում էր, որ աղջիկները պետք է ձգտեն կատարելության ու հաջողությունների։