Music of Armenia և Atken Armenian Foundation-ի` երիտասարդ երաժիշտ աղջիկների կրթաթոշակ

Music of Armenia և Atken հայկական հիմնադրամի` երիտասարդ հայ երաժիշտ աղջիկների համար կրթաթոշակ

Music of Armenia հասարակական կազմակերպությունը ուրախ է հայտարարել Music of Armenia և Atken Armenian Foundation-ի` երիտասարդ երաժիշտ աղջիկների կրթաթոշակների դիմում հայտերի ընդունելության մասին։ Կրթաթոշակները կտրվեն երկու տաղանդավոր և երիտասարդ աղջիկների ‹‹Կանանց երաժշտական միամսյակ›› նախագծի շրջանակներում։

«Կանանց երաժշտական միամսյակ» Music of Armenia-ի նոր նախաձեռնությունն է, որը կսկսվի 2018 թվականի մարտի 8-ին և կավարտվի ապրիլի 7-ին։ Այս ծրագիրը մեկ ամիս տևողությամբ տոնակատարություն է՝ նվիրված հայ կին երաժիշտներին և նրանց երաժշտությանը։

Ընդհանուր դրույթները եւ պայմանները՝
Ծրագրին կարող են մասկանցել Հայաստանում, Արցախում և Ջավախքում (Վրաստան) բնակվող աղջիկները, ովքեր 2018 թվականի մարտի 8-ի դրությամբ պետք է լինեն 7-17 տարեկան։

Անվանակարգեր՝
Դասական երաժշտություն՝ գործիք կամ ձայն
Ժողովրդական երաժշտություն՝ գործիք կամ ձայն

Պետք է ցուցաբերել բացառիկ պոտենցիալ, աշխատանքային էթիկա, բնածին երաժշտական տաղանդ և պարբերաբար ճանապարհորդելու պատրաստակամություն, որը սահմանվելու է լսումների կոմիտեի կողմից, Հայաստանում ընտրված մասնագետի հետ խորացված վերապատրաստում անցնելու համար։ Կրթաթոշակը հոգում է ճանապարհորդելու բոլոր ծախսերը և տրամադրում է տասներկու ամսով։

Նախնական լսումները կկատարվեն տեսաձայնագրության միջոցով (սկայպի միջոցով երկրորդ փուլի հավանականությամբ): Միջազգային անկախ ժյուրին կվորոշի արդյունքները։ Յուրաքանչյուր ժանրաում կընտրվի մեկ մասնակից։

Մասնակիցները պետք է`
1. Իրենց ընտրությամբ, ստանդարտ ռեպերտուարից ուղարկեն երկու հակադրվող աշխատանքների (կամ շարժումների) կենդանի և չմոնտաժված տեսանյութեր անձնական կամ բաց հղումով (YouTube)։ Կատարումը կարող է ուղեկցվել դաշնամուրով։ Ձայնագրությունների ընդհանուր տևողությունը պետք է լինի 6-20 րոպե։ Ձայնագրությունների հղումները պետք է ուղարկել միաժամանակ info@musicofarmenia.com և vanarmenian@yahoo.ca էլ․ հասցեներին։ Ձայնագրության վերնագրում պարզորեն պետք է նշվի մասնակցի անունը, ազգանունը, տարիքը և բնակության հասցեն։ Եթե 24 ժամվա ընթացքում չեք ստացել նամակի ստացման հաստատում՝ վերևում տրամադրված հասցեներով մեզ ուղարկեք նամակ, հետագա ուղղորդման համար։
2. Մեկ պարբերությամբ ներկայացրե՛ք Ձեզ, Ձեր երաժշտական ձգտումները և երաժշտական կրթությունը։
3. Ծննդյան վկայականի և բնակության հասցեի հաստատման սկան կամ պարզ նկարներ։

Ձայնագրությունները, պահանջված տեղեկատվությունը և այլ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը 2018 թվականի մարտի 31-ին է։
Վերջնաժամկետից հետո որևէ հայտ չի ընդունվի։
Ծրագրի արդյունքները կհայտարարվեն 2018 թվականի ապրիլի 7-ին «Կանանց երաժշտական միամսյակ»-ի փակման համերգի ժամանակ։ 


Music of Armenia-ի և Atken Armenian Foundation-ի երիտասարդ երաժիշտ աղջիկների կրթաթոշակների հաղթողները կմասնակցեն 2019 թվականի «Կանանց երաժշտական միամսյակ»-ի միջոցառումների շրջանակներում։

Հաջողություն բոլոր դիմորդներին։

...
Կրթաթոշակները ֆինանսավորվում են Վաչե և Թամար Մանուկյանների և Atken Armenian Foundation-ի կողմից։