Մախմուր աղջիկ

Մախմուր աղջիկ

Խոսք` Սիլվա Կապուտիկյանի

Երաժշտություն` Խաչատուր Ավետիսյանի


Մախմուր աղջիկ,

Քիչ տխուր աղջիկ,

Աչքերդ հազարախոս,

Շուրթդ լուռ աղջիկ:

Երնեկ նրան,

Ով որ կանգնի քո դռան,

Ջուրդ խմի, կաթնաղբյուր աղջիկ:

Նազով աղջիկ,

Թուխ մազերով աղջիկ,

Ծաղիկ ես, չթառամես

Մուրազով աղջիկ:

Մնա քնքուշ,

Բուրիր բույրով քո անուշ,

Աշխարհ լցրու երազով աղջիկ: