Հակոբ Խալաթյան
Հակոբ Խալաթյան
Հակոբ Խալաթյան (ծ. 18.08.1956, ք. Երևան) քամանչահար, գեղանկարիչ, երաժշտ. գործիքներ պատրաստող վարպետ, 1969 - 1971 թթ. քամանչայի նվագը սովորել է Մարտին Խաչատրյանից։ 1972 - 1975 թթ. սովորել և ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվ. երաժշտ. ուսումնարանի Մ. Խաչատրյանի քամանչայի դասարանը։
1977- 1978 թթ. աշխատել է ՙՀայհամերգին՚ կից նորաստեղծ ժողովրդ. գործիքների պետական նվագախմբում (ղեկ.՝ Կ. Միրզոյան), որպես կոնցերտմայստեր։ 1978 - 1980 թթ. աշխատել է Կիրովականի (Վանաձոր) "ՙՀորովել" երգի-պարի պետական անսամբլում, որպես կոնցերտմայստեր։ 1981-1986 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի քամանչայի դասարանր (դոցենտ՝ Մ. Խաչատրյան)։
1986-ին մասնակցել է Բաքվում կայացած Հ. Հաջիբեկովի անվ. ժողովրդ. կատարողների 1-ին միջհանրապետական մրցույթին և արժանացել դափնեկրի կոչման։ 1982 - 2002 թթ. և 2012-ից առ այսօր աշխատում է Հայաստանի ռադիոկոմիտեի Ա. Մերանգուլյանի անվ. ժողովրդ. գործիքների վաստ. անսամբլում որպես քամանչահար, այնուհետև՝ կոնցերտմայստեր (1995-1997) այժմ քամանչահար, մենակատար։ 1983-1989 թթ. աշխատում է Երևանի Ա. Բաբաջանյանի անվ. երաժշտամանկավարժական, 1987-2005 թթ. Ռ. Մելիքյանի անվ. երաժշտ. քոլեջներում, որպես քամանչայի դասատու։
2009-2011 թթ. Թաթուլ Ալթունյանի անվ. երգի պարի վաստ. անսամբլում կոնցերտմայստեր։ Տարբեր տարիների աշխատել է նաև հանրապետության մի շարք ինքնագործ անսամբլներում և պարախմբերում, որպես երաժշտական մասի ղեկավար, ինչպես օրինակ՝ գ. Քասախի մշակույթի տան Մանկական գեղագիտական կենտրոն, մանկական "Բարեկամություն" պարային ամսաբլներում և այլն։ 1992 թ-ից պատրաստում է ժողովրդ. գործիքներ քամանչա, 2006-ից՝ ալտ քամանի "Հոբելյանական" 2015-ին պրիմա քամանի "Անահիտ", նաև տարբեր գործիքների մանրակերտեր։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ավստրալիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Լիբանանում, Իրանում, Լատինական Ամերկայն երկրներում, Թայլանդում և այլուր։
1999-ին Խ. Նիժնի Նովգորոդում (ֆնլհարմոնիկ նվագախումբ՝ դիրիժոր Ն. Սկուլսկի), 2010 թ. Երևանում (ֆնլհարմոնիկ նվագախումբ՝ դիրիժոր Ֆ. Պոնել), 2012 թ. Յարոսլավլում և Մոսկվայում՝ (Սյունազարդ դահլիճում, Յարսլավլի ֆնլհարմոնիկ նվագախումբ՝ դիրիժոր Մ. Աննամամեդով), 2014 թ. Եկատերինբուրգում (Յարսլավլի ֆնլհարմոնիկ նվագախումբ՝ դիրիժոր Մ. Աննամամեդով) 2014 թ. Երևանում՝ Տերտերյան-ֆեստում Հայաստան երիտասարդական պետական նվագախումբ, դիրիժոր Սերգեյ Սմբատյան, կատարել է կոմպոզիտոր Ա. Տերրտերյանի 5-րդ Սիմֆոնիայում քամանչայի նվագաբաժինը։
Խ.-ը Հայաստանում առաջինն է քամանչայով նվագել խոշոր կտավի ստեղծագործություններ՝ Ա. Խաչատրյանի ջութակի և նվագախմբի Կոնցերտը, էդ. Բաղդասարյանի ՙՌապսոդիաի փոխադրումները քամանչայի համար, Ռ. Ալթունյանի "Անտունի" ստեղծագործությունը քամանչայի և կամերային նվագախմբի համար, որն ի դեպ, նվիրված առաջին կատարողին (այն տեղի է ունեցել 2002-ին, Երևանում)։
Խ. նվիրված են շատ ստեղծագործություններ, որոնց առաջին կատարողն է եղել։ Հանդես է եկել որպես անսամբլիստ տարբեր կազմի անսամբլներում՝ զուգանվագներ փոխադրումներ՝ երգեհոնի, կիթառի, սանթուրի, դասական տավղի, եռյակներ՝ սազանդարական՝ քամանչա, թառ, դափ, տրիոներ՝Կոմիտասի մշակումները, Է. Աբրահամյան "Սկերցո"-ն (քամանչա, թավջութակ՜ դաշնամուր), Հ. Անասյան՝"ՙՖանտազիա Ջիվանու երգի թեմաներով" մենակատար քամանչա, լարային քառյակի հետ, Վ. Շարաֆյան՝ Կվինտետ մենակատար քամանչա, լարային քառյակի, դհոլի և դաշնամուրի համար, Ռ. Ալթունյան՝ "Մաճկալ" քամանչայի, ջութակի և դուդուկահարների քառյակի համար, Ն. Զարիֆյան՝ "Հայկական էսքիզներ" (քամանչա, քանոն, կոնտրաբաս և դաշնամուր) և այլ անսամբլներ։
Յու. Սահակյանի բանաստեղծությամբ "Բարի օր" երգի հեղինակն է։ Խ. Հասարակական գործունեությամբ է զբաղվում՝ հավաքագրում և հանձնում է անվանի հայ ազգային երաժշտության վարպետ-կատարողների անձնական արխիվները հանձնում ԳԱԹ-ին։ Թողարկվել է 2 լազերային ձայնասկավառակ՝ 2000-ին Սայաթ-Նովայի 23 երգերը "Յարեն էրված իմ", 2001-ին, "ՙԻնձ մի խնդրիր" ժողովրդական, աշուղական, հոգևոր երգերի, տաղերի, հայ կոմպոզիտորների երկերը քամանչայի համար, 2006 թ. նկարահանվել է DVD նվիրված 50-ամյակին, 2005 թ. Սայաթ-Նովա տեսահոլովակ (ռեժիսոր՝ Արսեն Ասլանյան)։ 2011 սպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 20-ամյակի օրը քամանչան հնչեցրել է Արարատի գագաթին։
2006, 2007, 2008, 2009, 2012, 2013 թվականներին կազմակերպել է համերգ - ցուցահանդեսներ: Ունի մոտ հինգհարյուր գեղանկար աշխատանքներ՝ ( յուղաներկ, ջրաներկ, պաստել, գրաֆիկա ):