Գուսան Աշոտին նվիրված աշուղական երգի փառատոնի մրցույթ՝տեսահոլովակ

Տեսահոլովակ

Music of Armenia մշակութային հասարակական կազմակերպությունը Գուսան Աշոտին նվիրված փառատոնի շրջանակներում հայտարարում է մրցույթ հայ երաժիշտների համար։ Մրցույթը հաղթող երաժիշտը կամ խումբը կստանա անվճար տեսահոլովակ։

Մրցույթի պայմաններն են.
1. Մրցույթին կարող են մասկանցել Հայաստանում բնակվող երաժիշտները` անհատ կամ խմբեր:
2. Հարկավոր է ցուցաբերել բնածին երաժշտական տաղանդ, նվիրվածություն և աշխատասիրություն:
3. Մրցույթին մասնակցելու համար ուղարկեք [email protected] էլ. հասցեին Ձեր կատարմամբ ձայնագրություններ կամ տեսագրություններ Գուսան Աշոտի երգացանկից` ավանդական կամ ժամանակակից վերամշակմամբ:

Ինչ է պահանջվում.
1. Մասնակիցները պետք է ուղարկեն Գուսան Աշոտի երգացանկից որեւէ մեկ սեփական կենդանի կատարում (որպես YouTube-հղում կամ mp3)` ըստ իրենց հայեցողության:
2. Ներկայացված կատարման գործիքավորումն ու հնչողությունը պետք է լինեն ժամա​նակակից, նորարար և արտացոլեն տվյալ երաժշտի/խմբի երաժշտական ոճը:
3. Ձայնագրությունների և տեսագրությունների ընդհանուր տևողությունը պետք է լինի 3-5 րոպե։ Ձայնագրությունների և տեսագրությունների հղումները պետք է ուղարկվեն [email protected] էլ. հասցեին։ Հաղորդագրության վերնագրում հստակորեն պետք է նշվի մասնակցի անունը և ազգանունը կամ խմբի անվանումը:
4. Եթե Ձեր դիմումից հետո 24 ժամվա ընթացքում չեք ստացել նամակի ստացման հաստատում՝ վերոնշյալ հասցեից, ապա տեղեկացրեք մեզ այդ մասին մեր [email protected] էլ. հասցեով։

Անկախ ժյուրին կուսումնասիրի ձայնագրություններն ու տեսանյութերը և կընտրի հաղթողին: Արդյունքում կընտրվի մեկ հաղթող։

Ժյուրիի անդամներն են.
Միքայել Ոսկանյան
Արիկ Գրիգորյան – Բամբիռ
Թենի Ապելյան – Զուլալ տրիո

Ձայնագրություններն ու տեսագրությունները ներկայացնելու վերջնաժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 20-ն է։ Վերջնաժամկետից հետո որևէ հայտ չի ընդունվի։
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2018 թվականի դեկտեմբերի 25-ին։