Գուսան Աշոտին նվիրված աշուղական երգի փառատոնի մրցույթ՝քամանչա

Քամանչա

Music of Armenia մշակութային հասարակական կազմակերպությունը Գուսան Աշոտին նվիրված փառատոնի շրջանակներում հայտարարում է մրցույթ երիտասարդ երաժիշտների համար։ Մրցույթը հաղթող երաժիշտը կստանա հատուկ իր համար պատրաստված քամանչա։

Մրցույթի պայմաններն են.
1. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում բնակվող երիտասարդ երաժիշտներ, ովքեր 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ կլինեն 10-21 տարեկան։
2. Հարկավոր է ցուցաբերել բնածին երաժշտական տաղանդ, նվիրվածություն և աշխատասիրություն:
3. Գլխավոր կատարումները պետք է լինեն քամանչայի վրա:
4. Մրցույթին մասնակցելու համար ուղարկեք տեսաձայնագրություններ Ձեր կատարմամբ` [email protected] էլ. հասցեին։

Ինչ է պահանջվում.
1. Մասնակիցները պետք է իրենց ընտրությամբ իրենց ռեպերտուարից ուղարկեն մեկ կենդանի կատարման YouTube-հղում։ Կատարումը կարող է ուղեկցվել այլ գործիքով։
2. Տեսաձայնագրությունների ընդհանուր տևողությունը պետք է լինի 3-5 րոպե։ Տեսաձայնագրությունների հղումները պետք է ուղարկվեն [email protected] էլ. հասցեին։ Հաղորդագրության վերնագրում հստակորեն պետք է նշվի մասնակցի անունը և ազգանունը: Հաղորդագրությունը պետք է պարունակի մասնակցի անունը, ազգանունը, տարիքը և բնակության վայրի հասցեն։
3. Մեկ պարբերությամբ ներկայացրե՛ք Ձեզ, Ձեր երաժշտական կրթությունը և երաժշտական ձգտումները։
4. Ծննդյան վկայականի սկան կամ լուսանկարներ։
5. Եթե 24 ժամվա ընթացքում չեք ստացել նամակի ստացման հաստատում՝ վերոնշյալ էլ. հասցեից, մեզ այդ մասին տեղեկացրեք մեր [email protected] էլ. հասցեով։

Անկախ ժյուրին կընտրի հաղթողին տեսահոլովակները ուսումնասիրելուց հետո: Արդյունքում կընտրվի մեկ հաղթող։

Ժյուրիի անդամներն են.
Արմեն Այվազյան - Արմենիան Նեյվի Բենդ, Գյուրջիև անսամբլ
Մարգարիտա Շահբազյան - Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ
Հովհաննես Հայրիկյան - Տոնիկա անսամբլ

Տեսաձայնագրությունները, պահանջված տեղեկությունը և փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 20-ն է։ Վերջնաժամկետից հետո որևէ հայտ չի ընդունվի։
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2018 թվականի դեկտեմբերի 25-ին։