Էդուարդ Զորիկյան
Էդուարդ Զորիկյան
Էդուարդ Զորիկյան (ծնվ.՝ 1961 հունիսի 2, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ բանաստեղծ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ։ Ծնվել է 1961 թվականի հունիսի 2-ին Երևանում, Հայկական ԽՍՀ:
1968-1978 թվականներին սովորել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսական միջնակարգ դպրոցում։ 1979-1984 թվականներին սովորել է Երևանի պետական համալասարանի երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժնում։
1984-1989 թվականներին աշխատել է Երևանի Քանաքեռի երկրաբանաերկրաֆիզիկական արշավախմբում, այնուհետ զբաղվել է զուտ ստեղծագործական աշխատանքով՝ թատրոններում, հեռուստատեսությունում, ռադիոյում։
Հետագայում զբաղվել է ստեղծագործական աշխատանքով` թատրոններում, հեռուստատեսությունում, ռադիոյում: Ավելի քան 300 երգերի և բանաստեղծությունների հեղինակ է:
Հեղինակել է «Այս խայտաբղետ աշխարհում» առաջին հայկական ռոք-օպերայի լիբրետոն և երաժշտությունը: Գրել է բազմաթիվ երգեր և երաժշտություն ներկայացումների համար` «Գոմաղբի բզեզը», «Դիպլիպիտո», «Ֆրանսուա Վիյոն», «Այրվող մոմեր», «Աներևույթ թագավորությունը» և այլն: «Սանտա Կրուսե» մյուզիքլի լիբրետոյի հեղինակն է: Բեմադրել է «Համլետ», «Պահապանեք միմյանց, մարդիկ» մենաներկայացումները: Հեղինակել ու վարել է «Ինքնագիր» և «Բարդերի մոլորակը» ռադիշարերը, «Կուլիսներ» հեռուստածրագիրը, եղել է «Ելակետ» հեռուստածրագրի ռեժիսորը, «Ոսկե կիթառ» հեղինակային երգի հանրապետական փառատոնի գեղարվեստական ղեկավարը:
Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, նաև` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: «Ոսկե լար» փառատոնի «Գրան Պրի» մրցանակակիր է: Երևանին նվիրված լավագույն երգի և հեղինակային երգի ասպարեզում խոշոր ներդրում ունենալու համար` պարգևատրվել է Երևանի քաղաքապետի կողմից: Թողարկել է 7 ձայնասկավառակ:
2009թ. եղել է ՀՀ ոստիկանության 8-րդ տարեդարձին նվիրված կառավարական տոնական համերգի սցենարի և երաժշտական ձևավորման հեղինակը: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: