«Դեպի Եվրատեսիլ» 2-րդ եթերաշրջան

«Դեպի Եվրատեսիլ» 2-րդ եթերաշրջան

«Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, ով կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Հանրայինը սկսում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:

Այս եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ 2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի:

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչեւ դեկտեմբերի 15-ը www.eurovision.am կայքում: Մանրամասների համար զանգահարել 091.65.00.15 հեռախոսահամարով կամ գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին` depievratesil@1tv.am։