Դավիթ Նալչաջյան
Դավիթ Նալչաջյան
Դավիթ Նալչաջյան, սաքսոֆոնահար: Ծնվել է 1979թ. օգոստոսի 31-ին, Երևանում: 1991-96թթ սովորել է Երևանի տարբեր երաժշտական դպրոցներում: Ավարտել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաքսոֆոնի դասարանը (Ալեքսանդր Մանուկյանի դասարան): 1996-2001թթ ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Ջազի վարպետություն է սովորելՎահագն Հայրապետյանի և Արմեն Հյուսնունցի մոտ: Դասավանդել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, աշխատել է «Արարատ» փողային և Մանկական ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ ջազային նվագախմբերում:
Եղել է «Նոր անուններ» բարեգործական նախագծի անդամ: Զուգահեռ նվագել է ջազ ակումբներում, Արսեն Ներսիսյանի ղեկավարած «Ֆանքի բրաս» խմբում, Հայաստանի հեռուստառադիոընկերության պետական ջազային նվագախմբում:
1998թ-ից «Armenian Navy Band» խմբի անդամ է, որի հետ մասնակցել է աշխարհի մի շարք հեղինակավոր երաժշտական փառատոների և նվագել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են` Ջո Զավինուլը, Քարիմ Զիադը, Իգոր Բութմանը, Բորիս Գրեբենշիկովը և այլք:
2001թ-ից Հայաստանի պետական ջազային նվագախմբի սաքսոֆոնահարն է և Արմեն Հյուսնունցիհիմնած «Արտասաքս» կվարտետի անդամ: 2004-09թթ նվագել է «Կատուներ» խմբում: Ձայնագրվել է մի շարք խմբերի և երաժիշտների ավելի քան 20 ալբոմներում: