Աշխատանք` Մարքեթինգի մենեջեր

Աշխատանք` Մարքետինգի մենեջեր

Ով ենք մենք
Մյուզիք օֆ Արմենիան խթանում է հայկական երաժշտությանն ու հայ երաժիշտների առաջխաղացմանը նորարարական ծրագրերի և միջացառումների միջոցով: Մեր կայքն ու սոցիալական ցանցերի էջերը հավասար հարթակ են առաջարկում բոլոր երաժիշտներին` իրենց երաժշտությունը և տաղանդը համայն աշխարհի երկրպագուներին ներկայացնելու համար: Այցելեք այս էջը ավելին իմանալու համար:

Նպատակը
Տնօրինության հետ սերտ համագործակցություն | Մարքեթինգի մենեջերը աշխատելու է գործադիր տնօրենի և համերգային ծրագրերի մենեջերի հետ` Մյուզիք օֆ Արմենիայի մարքեթինգային ծրագրերն իրականացնելու համար:

Գլխավոր պարտականությունները
• Համագործակցելով գործադիր տնօրենի | համերգային ծրագրերի մենեջերի հետ, ապահովել կայքի բովանդակությունը թարմությամբ, այդ թվում` բոլոր նորություններով, պատմություններով և այլ հարակից նյութերով
• Պահպանել կայքն ու նպաստել նրան
• Աշխատել բոլոր գործընկերների հետ` ստեղծելով և պահպանելով երկկողմանի կապեր, փոխանակելով կայքերի հղումներ, լոգոներ, մարքեթինգային նյութեր
• Համակարգել Մյուզիք օֆ Արմենիայի ներկայությունը հիմնական սոցիալական կայքերում`.
• Սա ներառում է դիզային պատրաստելն ու հաճախակի թարմացնելը և դրանց պարունակությունը
• Ստեղծել և համապատասխանորեն բաժանել նյութերը ըստ կայքերի, թեմայի և ժամանակի ` լրահոսի և մարքեթինգային հաղորդակցության համար
• Հաճախակի թարմացնել կոնտակտներն ու դրանց բազան` գլխավորն ու լրահոսի բազաները
• Ձևավորել և վարել մարքեթինգային արշավներ Մյուզիք օֆ Արմենիայի փառատոնների և երաժշտական ծրագրերի համար:

Պարտադիր պահանջներ
• Հայերենի և անգլերենի վարժ տիրապետում
• Պռոֆեսիոնալ, կազմակերպված, արդյունավետ, ինքնակարգապահ` այսպիսին էլ պիտի լինի մոտեցումն աշխատանքի և պարտականությունների նկատմամբ
• Նվիրված երաժշտությանն ու արվեստին
• Առցանց մարքեթինգի ունակություններ, կայքերի և մարքեթինգային նյութերի պատրաստում
• Հասկանալ, գնահատել և կիսել Մյուզիք օֆ Արմենիայի արժեքները
• Ունենալ սեփական նոթբուք, հեռախոս և համացանցային կապ, պատրաստ լինել ճկուն աշխատանքային գրաֆիկի
• Ֆոտոշոփի և գրաֆիկական դիզայնի կարողություններ:

Ցանկալի պահանջներ
• Ֆայնլ Քատ Պռո կամ նման սոֆթվերների հմտություններ

Ինչպես դիմել
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր մոտիվացիոն նամակն ու CV-ն info@musicofarmenia.com հասցեին մինչ մարտի 22-ը` էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Մարքեթինգի մենեջեր: