Ալեքսանդր Մելիք-Փաշայան
Ալեքսանդր Մելիք-Փաշայան
Ալեքսանդր Մելիք-Փաշայան (Մելիք-Փաշաև, հոկտեմբերի 23 10, 1905, Թիֆլիս, (այլ տվյալներով՝ Շուլավեր, Վրաստան) -հունիսի 18, 1964, Մոսկվա), խորհրդային դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951), Առաջին կարգի Ստալինյանմրցանակի դափնեկիր (երկակի՝ 1942, 1943 թթ.)։ Ազգությամբ՝ հայ։ 1931 թվականից՝ Մոսկվայի Մեծ թատրոնի դիրիժոր, իսկ 1953-1962 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։
1928-1930 թվականներին սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայում: 1921-1931 թվականներին, ընդհատումներով՝Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմայստեր, ապա՝ դիրիժոր: 1924 թվականին Լենինականի օպերա-օպերետային խմբում ղեկավարել է Գունոյի «Ֆաուստ», Բիզեի «Կարմեն», Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, 1929 թվականին և 1932 թվականին համերգներով հանդես է եկել Երևանում: 1931-1953 թվականներին՝ Մոսկվայի Մեծ թատրոնի դիրիժոր, 1953-1962 թվականներ-ին՝ գլխավոր դիրիժոր: Մելիք-Փաշաևը ղեկավարել է Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Ֆալստաֆ», Բեթհովենի«Ֆիդելիո», Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն», Գլինկայի «Իվան Սուսանին», Բորոդինի «Իշխան Իգոր», Չայկովսկու«Պիկովայա դամա» և «Չերևիչկի» (ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1942), Մուսորգսկու «Բորիս Գոդունով», Ռոսսինիի «Վիլհելմ Թել» (ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1943) և այլ օպերաներ: Գրել է «Տասներկուերորդ գիշեր» (ըստ Շեքսպիրի) օպերան, սիմֆոնիա, ռոմանսներ:
1939 թվականին եղել է Մոսկվայում կայացած հայկական առաջին տասնօրյակի երաժշտական ղեկավար, 1956 թվականին՝ 2-րդ տասնօրյակի խորհրդատու: 1958 թվականին Մեծ թատրոնի հետ հանդես է եկել Երևանում, ներկայացումներ ղեկավարելՊրահայի, Օստրավայի, Լոնդոնի, Բուդապեշտի և այլ քաղաքների օպերային թատրոններում: Մելիք-Փաշաևի արվեստին բնորոշ են ոճի նուրբ զգացողությունը, վառ արտահայտչականությունը, երկի զգացմունքային մեկնաբանությունը:
Պարգևներ
Մեծ (Ֆրանսիա, 1953, 1962), Ամերիկայի արվեստների ակադեմիայի (1964) մրցանակներ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951)
Առաջին կարգի Ստալինյան մրցանակի դափնեկիր (երկակի՝ 1942, 1943)