Մեր մասին

Music of Armenia-ն նոր շունչ է պարգևում հայկական երաժշտական ժառագությանը`հայտնաբերելով և պահպանելով մոռացվածը, խթանելով հայկական երաժշտության ու հայազգի տաղանդավորների առաջխաղացմանը, ստեղծելով նորարար համագործակցություններ և առաջարկելով հանրությանը հետաքրքիր ծրագրեր և միջոցառումներ:

Music of Armenia-ն, չնայած իր համեստ ծագման, երկար ուղի է անեցել` կառուցելով միջազգային համբավ հայկական երաժշտության և տաղանդավոր երաժիշտների առաջխաղացման ասպարեզում: Այսօր այն կարևոր դեր է խաղում հայկական երաժշտության պահպանման և զարգացման բնագավառում:

Գնահատելով երաժշտության իրական գեղեցկությունն ու անսահման ուժը` Music of Armenia-ն կարողանում է համախմբել մարդկանց աշխարհի բոլոր անկյուններից: Սրա արդյունքում ծնվում են նորարար ծրագրեր, որոնք ոգեշնչում, տրամադրում և ամենակարևորը տևական արդյունքներ են արձանագրում բոլոր ներգրավված կողմերի համար: